Overview
Փնտրում ենք հաշվապահ՝ մեր ֆինանսական թիմը համալրելու համար:
Responsibilities:
- ապրանքանյութական արժեքների մուտքագրում և հաշվառում 1C ծրագրում,
- ապրանքների ինքնարժեքի հաշվարկ,
- հարկային հաշիվների, ճշգրտող հաշիվների և դուրսգրման ակտերի ձևակերպում e-Invoicing համակարգով,
- հարկերի և աշխատավարձերի հաշվարկ,
- ապրանքների գրանցում և կոդավորում GS1 (Barcode) և e-mark համակարգերում,
- տեղական և արտասահմանյան վճարումների պատրաստում և իրականացում,
- դրամարկղային գործառնությունների վերահսկում,
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում,
- տեղական և արտասահմանյան հաճախորդների հետ պայմանագրերի կազմում, համաձայնեցում և վարում։
Required Qualifications:
- բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- հաշվապահի աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարվա
- 1C, Excel և e-Invoicing համակարգերի լավ իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
- հաշվարկների նկատմամբ բարձր ճշտություն և ուշադրություն,
- վերլուծական մտածողություն և պատասխանատվություն,
- ինքնուրույն աշխատելու և աշխատանքները սահմանված ժամկետներում կազմակերպելու կարողություն։
Nice To Have:
1C, Excel, e-Invoicing, taxservice, Bitrix24
Additional Information:
- կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն,
- աշխատանք զարգացող ընկերությունում,
- մասնագիտական զարգացման հնարավորություն,
- աշխատավարձը քննարկվում է կախված թեկնածուի փորձից և մասնագիտական հմտություններից։
About SZ Pharma
«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.
