Overview

Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերությունն Կորպորատիվ վաճառքների ծառայության ղեկավարի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։

Responsibilities:
  • Նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման և կորպորատիվ վաճառքների ռազմավարության մշակում, համաձայն բանկի ընդհանուր նպատակների,
  • Վաճառքի ռազմավարության ճշգրտում՝ շուկայի փոփոխություններին համահունչ,
  • Գոյություն ունեցող կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում, պահպանման և խորացման ուղղությամբ աշխատանքների իրագործում,
  • Կորպորատիվ հաճախորդներին ուղղված բանկային պրոդուկտների (վարկեր, ավանդներ, հաշիվներ, քարտեր, ծառայություններ) վաճառքի կազմակերպում և վերահսկում,
  • Պրոդուկտների վաճառքի գործընթացների ներդրում և օպտիմալացում,
  • Վաճառքի արդյունքների վերլուծություն, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում բանկի ղեկավարությանը,
  • Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում, նոր հնարավորությունների հայտնաբերում։
Required Qualifications:
  • Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ բանկային ոլորտում (վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն)
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում
  • Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանման և բանակցությունների վարման կարողություն
  • Վերլուծական մտածողություն, բանակցելու և որոշումներ կայացնելու կարողություն
  • Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ բանկային գործի ոլորտում
  • Leadership skills
  • Banking
Additional Information:

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.