Overview
Ֆասթ բանկը Մանրածախ պրոդուկտների ծառայությունում պրոդուկտների մենեջերի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։
Responsibilities:
- Մշակել մանրածախ պրոդուկտների նորմատիվ մեթոդոլոգիական փաստաթղթեր, այդ թվում՝ որոշումներ, ընթացակարգեր, դիմումներ, պայմանագրերի օրինակելի ձևեր և բիզնես գործընթացներ, համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ և ներկայացնել հաստատման
- Մշակել մանրածախ պրոդուկտների նախագծային պլաններ, ներառյալ պայմանները, սակագները և ֆինանսական մոդելները, համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ և ներկայացնել հաստատման
- Մշակել, ներկայացնել և համաձայնեցնել նոր պրոդուկտների ներդրման, գործող պրոդուկտների օպտիմալացման և բիզնես գործընթացների կատարելագործման նպատակով տեխնիկական առաջադրանքներ (ֆունկցիոնալ պահանջներ)
- Համագործակցել IT բլոկի հետ՝ մշակված ֆունկցիոնալ պահանջների իրականացման և ներդրման գործընթացում
- Իրականացնել պրոդուկտների ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում
- Կազմակերպել, իրականացնել և վերահսկել պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկները
- Վերլուծել փորձնական մեկնարկների արդյունքները, հավաքագրել մասնաճյուղերի հետադարձ կապը, ներկայացնել առաջարկներ լայնածավալ ներդրման, դադարեցման կամ անհրաժեշտ լրամշակման վերաբերյալ
- Մշակել ուսուցողական նյութեր, այդ թվում՝ ծրագրային ուղեցույցներ
- Կազմակերպել և իրականացնել մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցում՝ նոր պրոդուկտների, նոր բիզնես գործընթացների և գործող պրոդուկտների կամ ծառայությունների փոփոխությունների վերաբերյալ
- Պատրաստել և տարածել պրոդուկտների վերաբերյալ ընթացիկ պարզաբանող գրություններ մասնաճյուղերի համար
- Ուսումնասիրել և վերլուծել շուկան, գնահատել գործող պրոդուկտների մրցունակությունը, մշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև ներկայացնել պայմանների, սակագների և գործընթացների փոփոխությունների առաջարկներ
- Նախաձեռնել, կազմակերպել և իրականացնել պրոդուկտների խթանման ակցիաներ
- Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված պրոդուկտների մրցունակության բարձրացմանը
- Համաձայնեցնել և կնքել գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրեր՝ պրոդուկտների ներդրման և ծառայությունների մատուցման շրջանակում
- Իրականացնել պարբերական հարցումներ մասնաճյուղերում՝ պրոդուկտների և բիզնես գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկներ հավաքագրելու նպատակով
- Հավաքագրել, վերլուծել և մշակել աշխատակիցների առաջարկները, ընտրել արդյունավետ նախաձեռնությունները, դասակարգել դրանք և ապահովել համապատասխան միջոցառումների իրականացումը
- Լուծել մասնաճյուղերի ընթացիկ խնդիրները՝ կապված պրոդուկտների և բիզնես գործընթացների հետ
- Կազմակերպել և վերահսկել ընթացիկ աշխատանքների իրականացումը
- Ներկայացնել առաջարկներ՝ մանրածախ պրոդուկտների ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով
Required Qualifications:
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան մասնագիտական ոլորտում, ընդ որում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը պարտադիր է
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում և բարեխիղճ վերաբերմունք
- Նոր գաղափարներ առաջարկելու, դրանք վերլուծելու և փոփոխություններ նախաձեռնելու կարողություն
- Ճշգրտություն, բծախնդրություն և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն
- Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու զարգացած հմտություններ
- Աշխատանքային առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու և հիմնավորված որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, գործարար կառավարման կամ հարակից ոլորտում
- Logical thinking
- Teamwork
- Fast orientation
Note:
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.




