Overview

Մեր ընկերությունը փնտրում է ուշադիր, կազմակերպված և պատասխանատու Manual QA Tester, ով կվերահսկի ընկերության կայքի որակը, կթեստավորի նոր ֆունկցիոնալները և կհամակարգի կայքը սպասարկող outsource թիմի աշխատանքը։

Responsibilities:
  • Կայքի manual testing՝ ֆունկցիոնալության, նոր փոփոխությունների և թարմացումների ստուգում։
  • Կայքի աշխատանքի ստուգում տարբեր բրաուզերներում և սարքերում՝ համակարգիչ, հեռախոս։
  • Հայտնաբերված խնդիրների արձանագրում և հստակ Bug Report-ների կազմում։
  • Բացահայտված խնդիրների փոխանցում outsource թիմին և դրանց լուծման ընթացքի վերահսկում։
  • Առաջադրանքների, ժամկետների և կատարված աշխատանքների մշտադիտարկում։
  • Նոր ֆունկցիոնալների և փոփոխությունների ընդունման/ստուգման գործընթացի համակարգում։
  • Ընկերության բիզնես պահանջների հստակ ձևակերպում և դրանց փոխանցում ծրագրավորողներին։
  • Կայքի օգտագործելիության (UX) և ընդհանուր տրամաբանության գնահատում։
Required Qualifications:
  • Առնվազն 1 տարվա փորձ Manual QA Tester-ի, Web QA-ի կամ Website Administrator-ի դերում։
  • Կայքերի աշխատանքի տրամաբանության և հիմնական UX սկզբունքների լավ ընկալում։
  • Task management համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • Bug Report-ներ կազմելու և խնդիրները հստակ նկարագրելու կարողություն։
  • Տեխնիկական խնդիրները ոչ տեխնիկական թիմակիցներին և հակառակը՝ ծրագրավորողներին, հստակ փոխանցելու ունակություն։
  • Բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և առաջադրանքները մինչև վերջ հասցնելու կարողություն։
  • Outsource գործընկերների հետ պահանջների և ժամկետների պահպանման հետևողական վերահսկողություն։
Nice To Have:
  • SQL-ի բազային գիտելիքներ։
  • Browser DevTools-ի օգտագործման փորձ։
  • Functional, Regression և Exploratory testing-ի իմացություն։
  • API testing-ի բազային գիտելիքներ։
  • Տեխնիկական առաջադրանքներ կազմելու փորձ։
Skills:
  • Attention to Detail
  • Analytical Thinking
  • Problem Solving
  • Task & Time Management
  • Communication Skills
  • Requirements Analysis
  • Bug Reporting
  • Coordination & Follow-up
Technologies:
SQL, Browser DevTools, API Testing tools, Bitrix24
Additional Information:
  • գրանցված աշխատանք
  • աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ՝ 10:00–16:00
  • ապահովագրություն

About SZ Pharma

«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.