Overview
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում օֆիս մենեջերի՝ գործավարի:
Հետաքրքրվող անձինք իրենց անձնական տվյալները՝ ռեզյումեն կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին
- Հեռախոսազանգերի համակարգում, կազմակերպության մասին նախնական տեղեկատվության տրամադրում
- Թարգմանությունների կատարում (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով)
- MC Office, ծրագրերով ընթացիկ աշխատանքների իրականացում
- Հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ նամակագրություն վարում
- Ընկերության վեբ կայքի և սոցիալական կայքերի (Facebook, Instagram) վարում
- Ընկերության պրեզենտացիոն նյութերի պարբերաբար թարմացումների իրականացում՝ բրոշյուրներ, այցեքարտեր, ինֆորմացիոն փաստաթղթեր
- Շին. Բլոկի աշխատողների անվտանգության նորմատիվային մատյանի նախապատրաստում և անհրաժեշտ ստորագրությունների առկայության վերահսկողություն
- Գրասենյակի մաքրության վերահսկողություն և անհրաժեշտ տնտեսական ու գրենական պարագաների առկայության ապահովում
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը համապատասխան բնագավառում կդիտվի որպես առավելություն
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Adobe Photoshop, Corel DRAW ծրագրերի բազային իմացություն
- Պարտաճանաչություն
- Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն:
About Waelcon LLC
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր շինարարական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:
Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի: Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա հիմնված փոխհարաբերությունների շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:
Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շին. հրապարակի կազմակերպում
Հողային աշխատանքներ
Երկաթ-բետոնե կոնստրուկցիաներ
Քարային աշխատանքներ
Մետաղական կոնստրուկցիաներ
Տանիքային աշխատանքներ
Հարդարման աշխատանքներ
Բարեկարգում
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրականություն
Ջրամատակարարում և կոյուղի
Օդափոխություն
Օդորակում
Ջեռուցում
Ասպիրացիոն համակարգեր
Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
Շատրվանային համակարգեր
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բետոն
Ալյումինե կոնստրուկցիաներ
Օդատարեր
Օդափոխության ճաղաշարեր
ԱՅԼ
Ինժեներական նախագծում
Շինանյութի մեծածախ վաճառք
Շին. տեխնիկայի վարձակալություն
Ինժեներական սպասարկում
Բոլոր շինարարական լուծումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է՝ AutoCAD, ArchiCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբերին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական տեսքը, ծավալները և նախատեսվող վերջնական արդյունքը: Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության գործընկերներ են հանդիսանում բազմաթիվ արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ:
Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 100-ից ավել տարբեր բնագավառների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.


