Overview
Պրոդուկտի մենեջերը պատասխանատու է լինելու պրոդուկտների և գործընթացների, այդ թվում՝ բիզնեսի և օպերացիոն արդյունավետությանը միտված նախագծերի ամբողջական բարելավման համար՝ նախագծման փուլից մինչև ներդնում:
Responsibilities:
- Սահմանել պրոդուկտի տեսլականը, ռազմավարությունը, նպատակները և զարգացման առաջնահերթությունները՝ համաձայն Բանկի ընդհանուր ռազմավարության
- Կառավարել պրոդուկտի կյանքի ամբողջական ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում
- Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով
- Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի համար
- Պարբերաբար կատարել պրոդուկտի, հաճախորդների վարքագծի և շուկայի վերլուծություններ՝ աճի և բարելավման հնարավորությունները բացահայտելու համար
- Հետևել պրոդուկտի KPI-ներին և շահութաբերությանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել բարելավմանն ուղղված բիզնես-քեյսեր
- Նախաձեռնել և կառավարել չափելի բիզնես ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միտված են գործընթացների ավտոմատացմանը, ինչպես նաև աշխատակիցների և հաճախորդների փորձի բարելավմանը
- Համակարգել առնչվող ստորաբաժանումների հետ աշխատանքները և ապահովել թափանցիկություն
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում
- Agile մեթոդաբանության կիրառման ոլորտում
- Բանկային պրոդուկտների և գործընթացների իմացություն
- Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում
- Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն
- ՀՀ բանկային օրենսդրության և ոլորտային կարգավորումների իմացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
Nice To Have:
- Վերլուծական հմտությունները և ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձը կդիտվեն որպես լրացուցիչ առավելություն
Skills:
- Վերլուծական և կառուցվածքային մտածողություն
- Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ
- Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
- Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում
- Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ունակություն
Technologies:
- ՀԾ համակարգ
Note:
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.
