Overview

Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող, հմուտ և համապատասխան ոլորտում խորը գիտելիքներ ունեցող մասնագետի։ Համապատասխան թեկնածուն պետք է մշակի և զարգացնի Մասնաճյուղի գործունեությունը:

Responsibilities:
  • Պլանավորել, համակարգել և վերահսկել Մասնաճյուղի ընթացիկ գործունեությունը,
  • Ապահովել Մասնաճյուղի՝ գործառնությունների համապատասխանությունը <Ֆասթ Բանկի>-ի քաղաքականությանն ու ընթացակարգերին,
  • Ապահովել Մասնաճյուղի անձնակազմի կողմից կարգերի, ուղեցույցների և կանոնակարգերի սերտումն ու դրանց պահպանումը,
  • Վերահսկել վարկերի տրամադրման գործընթացները,
  • Կրել պտասխանատվություն ֆինանսական խորհրդատուների և սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության մշտադիտարկման համար,
  • Աջակցել Ընկերության ղեկավար մարմիններին <Ֆասթ Բանկ>-ի թիմակիցների համար վերապատրաստման ծրագրեր մշակելու, իրականացնելու և ուղղորդելու հարցում,
  • Մասնաճյուղի աշխատակիցներին ապահովել համապատասխան ուղղորդում և վերապատրաստում,
  • Համագործակցել իրավաբանական դեպարտամենտի հետ ժամկետանց վարկերի հավաքագրման հարցերով,
  • Մասնակցել գործողությունների ռազմավարական զարգացմանը՝ հանդես գալով բարելավման արդյունավետ առաջարկներով գործառնությունների, քաղաքականություների, ընթացակարգերի, փաստաթղթերի և այլնի վերաբերյալ,
  • Ներկայացնել առաջարկություններ բարձրագույն ղեկավարությանը նոր պրոդուկտների և ծառայությունների մշակման համար,
  • Ներկայացնել առաջարկություններ գործընթացների արդյունավետությունը բարելավելու համար,
  • Գնահատել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ՝ մասնաճյուղի աշխատանքային արդյունավետությունը բարելավելու համար,
  • Ժամանակին և ճշգրիտ կերպով տրամադրել Գլխամասային Գրասենյակի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերն ու հաշվետվությունները,
  • Համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ՝ մասնաճյուղի գործունեությունն անխափան իրականացնելու համար,
  • Իրականացնել ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարություններ։
Required Qualifications:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ընդ որում նախընտրելի է մեկ տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
  • Բարձրագույն Տնտեսագիտական կամ Ֆինանսական կրթություն,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին,
  • Առաջնորդական հմտություններ և համագործակցելու կարողություն,
  • Միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներին համապատասխանելու կարողություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Մանրակրկիտ ուշադրությամբ և կենտրոնացմամբ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ:
  • Teamwork
  • English
  • Armenian
Additional Information:

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։

 

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.