Overview

«ՄՏԿ» ընկերությունը  փնտրում է փորձառու և պատասխանատու ինժեների, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի շոգեկաթսաների և կաթսաների պատվերի ձևակերպման աշխատանքներով։

Responsibilities:
  • Այցելել հաճախորդների մոտ և ուսումնասիրել օբյեկտի տեխնիկական պայմանները
  • Վերլուծել հաճախորդի պահանջները և առաջարկել համապատասխան լուծումներ
  • Կատարել անհրաժեշտ չափումներ և տեխնիկական հաշվարկներ
  • Կազմել տեխնիկական առաջադրանքներ և պայմաններ (ՏԱ/ՏՊ)
  • Պատրաստել տեխնիկական փաստաթղթեր
  • Համակարգել պատվերների փոխանցումը արտադրող գործարան
  • Հետևել նախագծի իրականացման փուլերին և ապահովել տեխնիկական համապատասխանություն
  • Պահպանել կապը հաճախորդների և արտադրության միջև:
Required Qualifications:
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (ջերմաէներգետիկա, մեխանիկա կամ հարակից ոլորտ)
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, AutoCAD կամ այլ ինժեներական ծրագրեր):
Additional Information:
Ընտրվող թեքնածուն կանցնի վերապատրաստման փուլ:Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

About MTK CJSC

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է գազաբաշխիչ կետերի, հանգույցների և կայանների արտադրող, ինչպես նաև մասնագիտացված սերվիզ կենտրոն (https://mtk.am/, Spyur.am/mtk): Ընկերությունը մասնագիտացված է գազի ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև մի շարք շինարարական արտադրանքի ներմուծմամբ, արտահանմամբ և վաճառքով:

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.