Overview
«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու վաճառքի մասնագետի՝ կաթսաների վաճառքի և առաջխաղացման ուղղությամբ։
Responsibilities:
- Կաթսաների և հարակից ապրանքների ներկայացում և վաճառք,
- նոր հաճախորդների որոնում և ներգրավում,
- գործող և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում և պահպանում,
- հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան արտադրանքի առաջարկ,
- ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- հաճախորդների հետ հանդիպումների և բանակցությունների կազմակերպում և վարում,
- հաճախորդների հարցումների և պատվերների ընդունում և դրանց ընթացքի ուղեկցում մինչև վաճառքի ավարտը,
- հաճախորդների համար գնային առաջարկների պատրաստում և ներկայացում,
- առկա և պոտենցիալ հաճախորդների բազայի վարում և թարմացում,
- շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն,
- վաճառքի պլանների և սահմանված ցուցանիշների կատարում,
- վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում,
- այլ պարտականությունների կատարում՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։
Required Qualifications:
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը պարտադիր է,
- վաճառքի, պատվերների կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- համակարգչային գիտելիքներ (MS Office),
- վերլուծական մտածողություն, գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,
- ժամանակի կառավարման հմտություն,
- պատասխանատվություն։
Nice To Have:
Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։
Additional Information:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
About MTK CJSC
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է գազաբաշխիչ կետերի, հանգույցների և կայանների արտադրող, ինչպես նաև մասնագիտացված սերվիզ կենտրոն (https://mtk.am/, Spyur.am/mtk): Ընկերությունը մասնագիտացված է գազի ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև մի շարք շինարարական արտադրանքի ներմուծմամբ, արտահանմամբ և վաճառքով:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.
