Overview

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է վարկային (պորտֆելային) ռիսկերի թիմի ղեկավարի թափուր հաստիք:

Responsibilities:
  • Բացահայտել և գնահատել վարկային պորտֆելում առկա ռիսկերը, վերահսկել Բանկի ներքին սահմանաչափերի պահպանումը և պատրաստել համապատասխան հաշվետվություններ
  • Վերահսկել վարկային պորտֆելի որակը, վերլուծել արդյունքները և կազմել հաշվետվություններ
  • Իրականացնել վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիայի վերլուծություն, վերահսկել սահմանված ներքին սահմանաչափերը և ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ
  • Իրականացնել IFRS-ի արժեզրկումից կորստի հաշվարկային մոդելի համաձայն հաշվարկներ, կատարել հետստուգումներ, հավաքագրել և վերլուծել մուտքային տվյալները, ստուգել դրանց ճշգրտությունը և պատրաստել հաշվետվություններ
  • Ուսումնասիրել ֆինանսական կազմակերպություն հանդիսացող կոնտրագենտների և հաճախորդների ֆինանսական վիճակը, գնահատել նրանց ռիսկայնությունը և ներկայացնել լրացուցիչ կովենանտների սահմանման վերաբերյալ առաջարկություններ
  • Վերլուծել նոր առաջարկվող վարկատեսակների ռիսկայնությունը, հաշվարկել և տրամադրել CoR ցուցանիշը, ինչպես նաև ներկայացնել համապատասխան առաջարկություններ
  • Իրականացնել վարկային ռիսկերի սթրես-թեստեր, գնահատել արդյունքները և պատրաստել հաշվետվություններ
  • Գնահատել մակրոտնտեսական գործոնների ազդեցությունը վարկային պորտֆելի տարբեր ուղղությունների վրա
  • Վերահսկել սքորինգային վարկերի տրամադրման համար մշակված մոդելների աշխատանքը, իրականացնել գործոնային վերլուծություններ, կազմել հաշվետվություններ և ներկայացնել առաջարկություններ
  • Մասնակցել Բանկի ռազմավարության մշակման և վերանայման գործընթացներին՝ իրականացնելով ռիսկերի գնահատման և վերլուծության աշխատանքներ
Required Qualifications:
  • Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան մասնագիտական ոլորտում (ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը պարտադիր է)
  • IFRS արժեզրկումից կորստի հաշվարկային մոդելների հաշվարկման փորձ
  • Սքորինգային մոդելների հետ աշխատանքային փորձ
  • Ֆինանսաբանկային հաշվետվությունների կառուցվածքի իմացություն
  • Բանկային հիմնական նորմատիվային դաշտի իմացություն
  • Հավանականության տեսության, վիճակագրական, տնտեսաչափական մոդելավորման իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային համապատասխան գիտելիքներ, MS Excel-ի գերազանց իմացություն, Python/R-studio ծրագրերից որևէ մեկի իմացություն: VBA, Power BI, ծրագրերին տիրապետելը կդիտարկվի առավելություն
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացման հմտություններ
  • Վերլուծական հմտություններ
  • Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն
  • Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ
  • Բանակցելու և ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում (միջազգային համապատասխան որակավորումները և կդիտվի որպես առավելություն)
  • Leadership skills
  • VBA
  • Power BI
Additional Information:

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։

 

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.