Overview

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի:
Գլխավոր հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման և ֆինանսական ռեեստրային գործունեության իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար, սույն շրջանակներում ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքների և արդյունքների համար՝ օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:

Responsibilities:
Գլխավոր հաշվապահի հիմնական պարտականություններն են՝
  • Հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների ժամանակին կազմում ու համապատասխան մարմիններին ներկայացում
  • Ընկերության գործունեությունից բխող, ՀՀ Օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների պատրաստում
  • Ընկերության աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքների ապահովում
  • Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների ապահովում
  • Կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգում և հաշվառում
  • Կառավարչական հաշվետվությունների ամբողջականության ու Ճշգրտության վերահսկողություն
  • Ներմուծման շարունակական գործընթացի ավարտական փուլում, մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, մաքսային գործակալի և կազմակերպության լիազորված անձի կողմից կատարվող գործառույթների վերահսկողություն
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության իրականացում
  • Ընթացիկ իրականացվող շինարարությունների և շին. աշխատանքների ընթացքում, նախապես պլանավորված ռեեստրային բազաների ստեղծում, կատարողական ակտերի կազմման համար և դրանց իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ աշխատանքների վերահսկողություն
  • Պայմանագրերի, համաձայնագրերի, հանձնման ընդունման և այլ իրավական ակտերի կազմում
  • Ներքին և արտաքին գործընկերների հետ կնքվող պայմանագրերի ֆինանսական բաղկացուցչի վերահսկողություն
  • Ընկերության հաստատված ձևաչափերին համապատասխան ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների (Ֆին.պլանավորում հարաբերակցված ժամկետային, վերլուծական իրավիճակին) պատրաստում
  • Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում և հաշվապահության վարում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
  • Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության շրջանակներում գործող օրենսդրությանը համապատասխան, ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքի և արդյունքների ողջ պատասխանատվության կրում:
Required Qualifications:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
  • Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) հաշվապահության, ֆինանսների բնագավառներում
  • Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման և հաշվապահության բնագավառներում
  • Հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագրի, ֆինանսական տվյալների վերլուծության գերազանց իմացություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • MS Office- ի գերազանց իմացություն
Հմտություններ և ունակություններ
  • Գերազանց վերլուծական հմտություններ
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն
  • Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ
  • Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ
Կառավարման հմտություններ
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Համագործակցում/թիմային աշխատանք
  • Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ

About Waelcon LLC

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում  լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում  զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ:

Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը բոլոր ներքոնշյալ  ուղվածություններով, թե' որպես հուսալի մատակարար, թե' որպես շինարար:

 

Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի:  Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա  հիմնված  փոխհարաբերությունների  շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքնչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:

 

Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝

 

  •  Էլեկտրականություն
  • Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
  • Ջուր և կոյուղի
  • Օդափոխություն
  • Օդորակում
  • Ջեռուցում
  • Շատրվանային համակարգեր

Բոլոր ինժեներական պլանավորումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է ՝ AutoCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական ծավալները և պլանավորված վերջնական արդյունքը:

 

Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն (իրականացված աշխատանքների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ www.waelcon.am/works):

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում հետևյալ ապրանքանիշերի և ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ`  Clint (Իտալիա), Novair (Իտալիա), NED (Ռուսատանի Դաշնություն), Montair (Իտալիա),  LTS Licht (Գերմանիա):

Գործընկերներ են հանդիսանում  նաև ՝ VBW Engineering (Լեհաստան), Fläkt Woods (Ֆինլանդիա), MDV (Չինաստան), OMS (Սլովակիա), Thorn Lighting (Մեծ Բրիտանիա), Nowodvorski Lighting (Լեհաստան), Forma Lighting (Մեծ Բրիտանիա), JAGO (Իտալիա), SA-RA (Թուրքիա), Teclumen (Իտալիա), Fujitsu General (Ճապոնիա), Griven (Իտալիա), Sylvania (Գերմանիա), Citylux (Իտալիա), Hammer (Չինաստան), Fontana Fountains SA (Հունաստան), LEUCOS (Իտալիա),  HP Trend (Չեխիա), Dekon (Չինաստան), Lena Lighting SA (Լեհաստան), Il Fanale Group (Իտալիա), Hitema (Իտալիա), Zonca (Իտալիա), Sime (Իտալիա), Linea Light (Իտալիա), IEK (Ռուսաստան) և այլ ընկերություններ:

 

Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը  պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 60-ից ավել տարբեր ոլորտների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ունենալով վերը նկարագրված աշխատանքային հնարավորությունները և ձեռքբերումները, որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է.

նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեի կազմում,  օգտագործվող սարքավորումների, նյութերի և ապրանքների ներկրում անմիջապես արտադրողից, համալրող կոմպոնենտների արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանման ռեսուրսներով, արդյունքում ավարտական հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում անվճար սպասարկման ծառայությամբ:

«ՎԱԵԼԿՈՆ»  Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

 

Հարգանքներով` «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ