Job Description
«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու վաճառքի մասնագետի՝ կաթսաների վաճառքի և առաջխաղացման ուղղությամբ։
Responsibilities:
- Կաթսաների և հարակից ապրանքների ներկայացում և վաճառք,
- նոր հաճախորդների որոնում և ներգրավում,
- գործող և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում և պահպանում,
- հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան արտադրանքի առաջարկ,
- ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- հաճախորդների հետ հանդիպումների և բանակցությունների կազմակերպում և վարում,
- հաճախորդների հարցումների և պատվերների ընդունում և դրանց ընթացքի ուղեկցում մինչև վաճառքի ավարտը,
- հաճախորդների համար գնային առաջարկների պատրաստում և ներկայացում,
- առկա և պոտենցիալ հաճախորդների բազայի վարում և թարմացում,
- շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն,
- վաճառքի պլանների և սահմանված ցուցանիշների կատարում,
- վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում,
- այլ պարտականությունների կատարում՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։
Required Qualifications:
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը պարտադիր է,
- վաճառքի, պատվերների կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- համակարգչային գիտելիքներ (MS Office),
- վերլուծական մտածողություն, գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,
- ժամանակի կառավարման հմտություն,
- պատասխանատվություն։
Nice To Have:
Աշխատանքի վայր՝ Երևան, Ավան :
Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։
Additional Information:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) նշված էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
About MTK CJSC
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է գազաբաշխիչ կետերի, հանգույցների և կայանների արտադրող, ինչպես նաև մասնագիտացված սերվիզ կենտրոն (https://mtk.am/, Spyur.am/mtk): Ընկերությունը մասնագիտացված է գազի ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև մի շարք շինարարական արտադրանքի ներմուծմամբ, արտահանմամբ և վաճառքով:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.
