Overview

Glasswork գործարանը փնտրում է արտադրամասի աշխատակիցների, ովքեր օգնում են ապակու և ալյումինի արտադրամասի վարպետներին ապակու մշակման և ալյումինե կոնստրուկցիաների հավաքման աշխատանքներում։

Responsibilities:
  • Օժանդակում է ապակու և ալյումինի վարպետներին ապակու մշակման և ալյումինե կոնստրուկցիաների հավաքման գործընթացներում,
  • Տեղափոխում է արտադրության համար անհրաժեշտ հումք, նյութեր և/կամ պատրաստի արտադրանք,
  • Կատարում է վարպետի հանձնարարականները,
  • Իրականացնում է մասնագիտական աշխատանքներ,
  • Իրազեկված է Ընկերության ապրանքատեսակից,
  • Հետևում է Ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոներին։
Required Qualifications:
  • Ֆիզիկական աշխատանք իրականացնելու հմտություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Պատասխանատվություն։
Additional Information:
Գործարանը գտնվում է Ջրվեժում։Աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։

About ASEDL LLC

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.