Overview
“ԱՍԷԴԼ”–ի Glasswork գործարանը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։
Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։
- Իրականացնում է արտադրական նախագծի պատրաստում, ըստ անհրաժեշտության չափագրման աշխատանքներ։ Հետևում է նախագծի իրականացմանն ըստ գծագրի,
- Պատրաստել նախագծային , աշխատանքային և տեխնիկական գծագրեր՝ օգտագործելով համապատասխան ծրագրարեր (AutoCAD, SolidWorks),
- Մասնակցել տեխնիկական առաջադրանքների մշակմանը,
- Անհրաժեշտության դեպքում կատարել չափագրություն,
- Վերահսկել արտադրական պրոցեսները և անհրաժեշտության դեպքում իրականացնել տեխնիկական խորհրդատվություն,
- Համագործակցել մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ,
- Գլխավոր ինժեների հետ մշակել ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտներ, դրանց վերաբերվող դետալների լուծումներ, հանդես գալ առաջարկություններով:
- Բարձրագույն ճարտարագիտական կամ տեխնիկական կրթություն,
- AutoCAD, SolidWorks կամ այլ ճարտարագիտական ծրագրերի իմացություն,
- Տեխնիկական լուծումների մշակման և կոնստրուկտիվ վերլուծության կարողություն,
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման փորձ,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
- Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն,
- Գծագրական հմտություններ,
- Սովորելու պատրաստակամություն:
About ASEDL LLC
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.