Overview
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն Իրավական սպասարկման ծառայությունում փնտրում է աշխատակից Ավագ իրավաբանի ազատ հաստիքը զբաղեցնելու համար, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
- Ֆինանսական գործառնություններին առնչվող պայմանագրերի և համաձայնագրերի մշակում, դիտարկում,
- Քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում, մշակում, դիտարկում,
- Բանկի ընթացիկ գործունեությանն առնչվող տիպային պայմանագրերի մշակում կամ վերանայում,
- Պետական ծրագրերի ուսումնասիրություն, բանկային ոլորտի համապատասխան փաստաթղթերի կազմում/մշակում,
- Օրենսդրական բացերի կամ կարգավորումների բարելավման շուրջ քննարկումներին մասնակցություն
- ՀՀ քաղաքացիական, ֆինանսաբանկային, կորպորատիվ օրենսդրության, Բանկի գործունեության հետ առնչվող այլ իրավական ակտերի ուսումնասիրություն, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվության, աջակցության տրամադրում,
- Բանկի ներքին իրավական ակտերի մշակում, այլ ստորաբաժանումների կողմից մշակված ներքին իրավական ակտերի դիտարկում՝ ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանությունը ապահովելու նպատակով, ինչպես նաև այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրում,
- Վարկային և այլ ֆինանսական գործառնությունների փաթեթների վերաբերյալ իրավաբանական կարծիքի տրամադրում,
- Իրավական սպասարկման գործընթացում ձևավորվող ներքին և արտաքին գրագրությունի կազմում,
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված, ինչպես նաև ղեկավարների կողմից հանձնարարված իրավական սպասարկմանն առնչվող այլ գործառույթների իրականացում:
- Նվազագույնը 5 տարվա մասնագիտական փորձ, որից առնվազն 2-ը՝ բանկային ոլորտում,
- Microsoft Office-ի իմացություն
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- ՀՀ քաղաքացիական և ֆինանսաբանկային օրենսդրության, առևտրային, կորպորատիվ, պայմանագրային և ֆինանսական հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատանքի և արդյունքի վրա կենտրոնանալու ունակություն (մագիստրոսի աստիճան)
- Time management
- Teamwork
- Computer knowledge
- Knowledge of Russian and English languages
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.


