Overview
Ֆասթ Բանկը Մանրածախ պրոդուկտների մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։
Responsibilities:
- Մանրածախ պրոդուկտների նախագծի պլանի (ինչպես նաև պայմանների, սակագների և ֆինանսական մոդելի) մշակում, ներկայացում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ և հաստատման ներկայացում,
- Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման, բիզնես-գործընթացների կատարելագործման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների (ֆունցիոնալ պահանջների) մշակում, ներկայացում և համաձայնեցում,
- Պրոդուկտի ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների թեստավորում, ինչպես նաև ներկայացված ֆունկցիոնալ պահանջների արդյունքում կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում,
- Պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկների իրականացում և վերահսկում,
- Պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, նաև մասնաճյուղերի հետադարձ կարծիքների հավաքագրում, առաջարկների ներկայացում վերջինիս լայնամասշտաբ մեկնարկի կամ դադարեցման մասով, անհրաժեշտության դեպքում՝ պրոդուկտի լրամշակում,
- Նոր պրոդուկտների, նոր բիզնես-գործընթացների մասով, ինչպես նաև գործող պրոդուկտների/ծառայությունների փոփոխման մասին, մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցանում,
- Պրոդուկտների գծով մասնաճյուղերի համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում ու ուղարկում,
- Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն և վերլուծություն, նոր պրոդուկտների/ ծառայությունների մշակում, գործող պրոդուկտների մրցունակության գնահատում, պայմանների, սակագների ու գործընթացների գծով փոփոխության առաջարկների ներկայացում և հաստատում,
- Պարբերական հարցումների իրականացում մասնաճյուղեր՝ պրոդուկտների/ գործընթացների վերաբերյալ առաջարկների ստացման նպատակով: Աշխատակիցների առաջարկների հավաքագրում, վերլուծություն և մշակում, արդյունավետ առաջարկների ընտրում, դրանց դասակարգում և համապատասխան միջոցառումներ իրականացում,
- Պրոդուկտների բիզնես գործընթացի գծով մասնաճյուղերի ընթացիկ խնդիրների լուծմում,
- Բանկի ծրագրում պրոդուկտի ստեղծում և գոծող պրոդուկտների պայմանների խմբագրում,
- Ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում:
Required Qualifications:
- Շուկայի ուսումնասիրության և վերլուծության հմտություն
- Ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների ձևակերպման և փաստաթղթավորման փորձ
- Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
- Ռուսերեն և Անգլերեն լեզուների տիրապետում
- Թիմում տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության ոլորտում
- Համապատասխան աշխատանքային փորձ (ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է)
- Logical thinking
- Teamwork
- Fast orientation
Note:
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.

