Job Description

Մրցույթ՝ «Երևանի Ն. Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 1) տեխնոլոգիա / 24 ժամ 2) ֆիզկուլտուրա / 14 ժամ 3) ԹԳՀԳ / 17 ժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղի համար Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Responsibilities:
  • Համապատասխան աշխատանքային փորձ (նախապատվությունը տրվում է դպրոցում կամ կրթական կենտրոններում աշխատանքային փորձ ունեցողներին)
  • Ժամանակակից դասավանդման մեթոդների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում
  • Դասապլանի կազմման և ուսումնական ծրագրերի մշակման հմտություններ
  • Լսարանի/դասարանի կառավարման հմտություններ և կարգապահության պահպանում
  • Հաղորդակցման և միջանձնային շփման բարձր հմտություններ
Required Qualifications:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
  • դիմում (ձև 1),
  • 1 լուսանկար 3x4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
 
Additional Information:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Մրցույթը տեղի կունենա 2026 թ. 27 10. 2026թ.-ին` ժամը 14:00-ին, Ն.Աղբալյանի անվան հ.19 դպրոցում, հասցե՝ Տերյան 54: Տեղեկությունների համար զանգահարել (010) 58-73-50 *Վերոնշյալն ուղարկեք հետևյալ էլ․ հասցեին՝: [email protected]

About Երևանի Ն. Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց

Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին՝ որպես Հայաստանի լուսավորության նախարարությանը կից փորձարարական-ցուցադրական դպրոց և կոչվել Նադեժդա Կրուպսկայայի անունով։ Սկզբում դպրոցը գործել է Թումանյան փողոցի թիվ 5 շենքում, այնուհետև մինչև 1938 թվականը գործել է Պուշկինի փողոցում։ Դպրոցի նոր շենքի հատակագիծը կազմել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը։ 1938 թվականին դպրոցը տեղափոխվել է Տերյան փողոցի 54 հասցեում գտնվող նորակառույց շենք։ 1971 թվականին դպրոցի 1933 թվականի շրջանավարտ Ռազմիկ Ալավերդյանի նախագծով կառուցվել է դպրոցի նոր մասնաշենք` նախատեսված 600 աշակերտի համար։ 1978 թվականին կառուցվել են ֆիզկուլտուրայի դահլիճը և ևս ութ դասասենյակ։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ կրթության նախարարության կոլեգիայի որոշման համաձայն Կրուպսկայայի անվան համար 19 միջնակարգ դպրոցը վերանվանվել է Նիկոլ Աղբալյանի անունով։

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.