Overview

Մեր մասին

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ձգտում է հաղթահարել կրթական անհավասարությունը Հայաստանում և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ բացահայտելով նրանց ամբողջ ներուժը։ Նախորդ տասնամյակում մենք ընդլայնել ենք մեր գործունեության շրջանակը՝ ուսուցիչների առաջնորդության ծրագրից մինչև կրթական ծրագրերի համապարփակ էկոհամակարգի կառավարում, ցուցաբերելով համակողմանի մոտեցում կրթության անհավասարության հաղթահարմանը։

Մեր առաքելությունն է վերաիմաստավորել յուրաքանչյուր երեխայի համար գերազանց կրթություն ապահովելու նպատակն ամբողջ հանրապետությունում։ Քաջալերելով աշակերտներին՝ արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցելու հարափոփոխ աշխարհի կերտմանը, միաժամանակ կառչած մնալով իրենց համայնքներին, մենք նպատակ ունենք ձևավորել ավելի պայծառ ապագա բոլորի համար։ Այս տեսլականին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցություն և առաջնորդություն բոլոր մակարդակներում՝ դասարաններից մինչև քաղաքականության մշակման ոլորտներ։ Միասին մենք ջանում ենք պայմաններ ապահովել, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա իր կյանքի ընթացքում ստանա որակյալ կրթություն, որին արժանի է։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն սկսել է իր գործունեությունը Ուսուցիչների առաջնորդության ծրագրով, որը հավաքագրում և վերապատրաստում է նպատակասլաց երիտասարդ առաջնորդների՝ անապահով համայնքներում դասավանդելու նպատակով, ձևավորելով մանկավարժների սերունդ, որը նվիրված է կրթության վերափոխման գաղափարին։ Հայաստանի կրթական մարտահրավերների վերաբերյալ մեր պատկերացումների ընդլայնմանը զուգընթաց, ընդարձակվել է նաև մեր առաքելությունը:

Այսօր մենք իրականացնում ենք մի շարք նորարարական ծրագրեր, որոնք միտված են խթանելու համակարգային փոփոխությունները․

Ուսուցիչների առաջնորդության ծրագիր

«Սերունդ»

«Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագիր

  • 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթաց

Հանրային քաղաքականության լաբորատորիա

«Կայծ» նորարարության ինկուբատոր

Երկարաժամկետ հեռանկարում մենք կերտում ենք համայնք, որտեղ ներգրավված են փոփոխություններ իրականացնող անհատներ՝ ուսանողներ, շրջանավարտներ, պետական ​​պաշտոնյաներ, համայնքային գործընկերներ և աջակիցներ։

  • Հաստիք
    Տվյալների և ազդեցության ավագ վերլուծաբանը կարևոր դերակատարություն ունի Ֆինանսների և համապատասխանության բաժնում և անմիջականորեն հաշվետու է Ֆինանսների և համապատասխանության բաժնի ղեկավարին: Հաստիքի շրջանակում նա պատասխանատու է «Դասավանդի՛ր, Հայաստանի» բոլոր ծրագրերում տվյալների հավաքագրման և ազդեցության չափման կուռ մեթոդաբանությունների մշակման և ներդրման համար: Տրամադրելով ճշգրիտ և հավաստի ազդեցության զեկույցներ, գնահատումներ և քաղաքականություններ՝ ավագ վերլուծաբանը ապահովում է տվյալահեն որոշումների կայացման գործընթացը և նպաստում է կազմակերպության ռազմավարական նպատակների իրագործմանը: Բացի այդ, նա աջակցում է թիմին տվյալների հարթակների, օրինակ՝ «Salesforce»-ի, նախագծման և արդյունավետ կիրառման գործում։
    Ներքին հաշվետվություններից բացի, ավագ վերլուծաբանը աջակցում է արտաքին հաղորդակցություններին` մասնակցելով հրապարակումների պատրաստմանը, ինչպիսիք են տարեկան հաշվետվությունը և այլ կարևոր փաստաթղթեր: Լինելով տվյալների և ազդեցության ուղղությամբ կազմակերպության խոսնակը, թեկնածուն պետք է ներկայացնի կազմակերպությունը միջազգային հարթակներում՝ ցուցադրելով ծրագրերի չափելի և փոխակերպվող արդյունքները: Մանրակրկիտ տվյալների վերլուծության և հստակ զեկույցների միջոցով ավագ վերլուծաբանը պետք է ապահովի, որ կազմակերպությունը շարունակի հաշվետու լինել իր առաքելությանը և շահագրգիռ կողմերին:

Հմտություններ և կարողություններ
«Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունը Ձեզ համար կարող է միջավայր դառնալ, եթե Դուք արժեքներով առաջնորդվող մասնագետ եք, որն առաջընթաց է գրանցում նպատակաուղղված աշխատանքային միջավայրում, որտեղ առաջնորդությունն առանցքային դեր ունի։ Մեր թիմի անդամները մշակույթ են կերտում և մարմնավորում են առաջնորդության այն տեսակը, որը ձգտում ենք սերմանել դասարաններում և ամբողջ կրթական համակարգում։ Սա վկայում է մեր Քոչարիի արժեքները իրականություն դարձնելու, բարձրագույն չափանիշները պահպանելու և մեր սխալները ընդունելու ու շտկելու պատրաստակամության մասին։
Այս հաստիքի համար մենք փնտրում ենք թեկնածուի, որը ցուցաբերում է ստորև թվարկված հիմնական հատկանիշներն ու կարողությունները՝
Ինքնուրույնություն․ նախաձեռնություն ցուցաբերելու, անկախ աշխատելու և գործընթացները նվազագույն վերահսկողությամբ իրականացնելու կարողություն։

  • Ճկունություն. արագ զարգացող միջավայրում կողմնորոշվելու ունակություն՝ պահպանելով ճարպկություն և հարմարվողականություն։
  • Հետևողականություն. բարձր չափանիշների նկատմամբ նվիրվածություն, նախանձախնդրություն և որակյալ արդյունքների ապահովում։
  • Բազմակողմանիություն և կազմակերպվածություն. կազմակերպչական ուժեղ հմտություններ՝ միաժամանակ մի քանի առաջնահերթություն արդյունավետ կառավարելու և կարգավորված գործընթացներ ապահովելու նպատակով։
  • Հաղորդակցություն և համագործակցություն. գերազանց միջանձնային հմտություններ կազմակերպության ներսում, ինչպես նաև արտաքին գործընկերների և մատակարարների հետ արդյունավետ փոխգործակցություն ապահովելու նպատակով։

Responsibilities:
  • Ղեկավարել ստանդարտացված չափման գործիքների նախագծման և ներդրման գործընթացները՝ ծրագրերի բոլոր մակարդակներում ազդեցության գնահատում իրականացնելու նպատակով՝ ապահովելով հետևողականություն և համապատասխանություն կազմակերպության նպատակներին։
  • Սերտորեն համագործակցել կազմակերպության ղեկավարության հետ՝ տվյալների, հետազոտությունների, լավագույն փորձի և ապացույցների վրա հիմնված վերլուծությունների միջոցով ազդելով ռազմավարական որոշումների կայացման վրա։
  • Վերապատրաստել անձնակազմին չափման և գնահատման մեթոդաբանությունների թեմայով՝ զարգացնելով կազմակերպության ներքին կարողությունները գնահատման և շարունակական բարելավման ուղղությամբ։
  • Ապահովել «Salesforce» հարթակի և այլ տվյալների կառավարման հարթակների (օրինակ՝ Power BI) տեխնիկական մշակման, պահպանման և օպտիմալացման գործընթացները և տրամադրել աջակցություն կազմակերպության աշխատակիցներին։
  • Պահպանել և թարմացնել տվյալների հավաքագրման համակարգերը, ներառյալ «Salesforce» հարթակի կառավարումը՝ ապահովելով ճշգրիտ, հուսալի և կիրառելի տվյալների կառավարում կազմակերպության մակարդակով։
  • Մշակել հետազոտությունների և գնահատման մեթոդաբանություններ, արդյունավետ ներկայացնել արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև պլանավորել տվյալահեն փոփոխությունների իրականացում՝ ծրագրերն ու արդյունքները բարելավելու նպատակով։
Required Qualifications:
  • Բակալավրի աստիճանի առկայություն համապատասխան ոլորտում։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ազդեցության, տվյալների կամ գնահատման ուղղությամբ համանման պաշտոններում։
  • Փորձ և ինքնավստահություն ներքին մոնիթորինգի և գնահատման, հետազոտությունների և/կամ գնահատումների իրականացման ու  արդյունքների մատուցման ոլորտում։
  • Հայերենին և անգլերենին վարժ տիրապետում (պարտադիր)։
  • Տվյալների կառավարման համակարգերի (օրինակ՝ «Salesforce») հետ աշխատելու հմտություն։
  • Հայաստանի կրթական համակարգում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Ability to work independently
  • Leadership skills
  • Negotiation skills
  • Flexible
  • Data analysis
  • Artificial Intelligence
Additional Information:
  • Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների կազմում. տվյալների հավաքագրման, վերլուծության և մեկնաբանման ակնառու փորձառություն գործնականում կիրառելի պատկերացումներ տրամադրելու նպատակով։ Ներքին և արտաքին լսարանի, այդ թվում՝ դոնորների և շահագրգիռ կողմերի համար բարձրորակ հաշվետվությունների և հրապարակումների պատրաստման փորձ:
  • Ազդեցության չափում. ծրագրերի ազդեցությունը գնահատելու, կազմակերպության նպատակներին համահունչ շրջանակներ նախագծելու և ներդնելու, ինչպես նաև հաշվետվողականություն ապահովելու հիմնավոր փորձ։
  • Շրջանակների և գործիքների մշակում. տվյալների հավաքագրման համակարգեր և գործիքներ ստեղծելու հմտություն, որոնք պարզեցնում են գործընթացները և ապահովում ճշգրտություն, հետևողականություն և կիրառելի են տարբեր ծրագրերի շրջանակում։
  • Հաղորդակցություն և շահագրգիռ կողմերի ներգրավում.  տվյալների վրա հիմնված վերլուծությունները տարբեր լսարաններին ներկայացնելու հմտություն, այդ թվում՝ ներքին թիմերին, ղեկավարությանը և արտաքին շահագրգիռ կողմերին: Կազմակերպությունը արտաքին հարթակներում ներկայացնելու փորձառություն՝ հանդես գալով որպես տվյալների և ազդեցության խոսնակ:

 

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.