Overview
Բուժքույր-ադմինիստրատորը ապահովում է կլինիկայի բժշկական և սպասարկման գործընթացների արդյունավետ կազմակերպումը։ Նա պատասխանատու է պացիենտների որակյալ սպասարկման, քույրական գործառույթների իրականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ աշխատանքների պատշաճ կատարման համար։ Հաստիքը ներառում է պացիենտների տվյալների կառավարում, պլանավորում, տեղեկատվության տրամադրում, ներգրավում և ծառայությունների ներկայացում՝ նպատակ ունենալով բարձրացնել հաստատության ընդհանուր արդյունավետությունն ու պացիենտների գոհունակությունը։
Աշխատանքային գրաֆիկ
- Աշխատանքային գրաֆիկ՝ օֆլայն, ամբողջ դրույք, առանց համատեղման
- Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ 09։00-18։00, շաբաթ 10:00-14:00
- Աշխատավարձ՝ 120․000 հզ +բոնուսներ
Responsibilities:
- Բուժքրոջ մասնագիտական գործառույթների իրականացում՝ ընդունում, նախնական զննում, բժշկին աջակցում հետազոտությունների և միջամտությունների ժամանակ
- Պացիենտների մուտքագրում, տվյալների կառավարում ARMED համակարգում
- Աշխատանք 1C ծրագրով՝ պատվերների, այցելությունների և այլ տվյալների մշակման համար
- Հեռախոսազանգերի սպասարկում և տեղեկատվության ամբողջական ներկայացում
- Հաճախորդների ներգրավում, ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովում
- Կլինիկայի ներքին աշխատանքային ընթացակարգերին համապատասխան գործողություններ
- Աջակցություն մարքեթինգային կամ ծառայությունների առաջխաղացման նախաձեռնություններին՝ ներառյալ վաճառքի որոշակի գործառույթներ
Required Qualifications:
- Բուժքրոջ գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիա
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ բուժքրոջ և/կամ ադմինիստրատիվ պաշտոնում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, բարեհամբույր և վստահություն ներշնչող վարքագիծ
- Վաճառքի հմտություններ, պացիենտներին ծառայությունների ներկայացման և ներգրավման կարողություն
- ARMED և 1C ծրագրերի իմացություն՝ ցանկալի է
- Համակարգչային և էլեկտրոնային գրագիտություն, MS Office-ի իմացություն
- Գրագետ հայերեն խոսք, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն
- Պրոֆեսիոնալ էթիկա
About TalentLi Solutions
ՄՌԿ և հավաքագրման ծառայություններ իրականացնող ընկերություն
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.