Overview

Ըստ պատվերի ցուցակի իրկանացնում է պատվերի հավաքման, բարձման, տեղափոխման աշխատանքներ:

Responsibilities:
Հիմնական պարտականություններ
  • Պահեստապետից ստանում է հանձնարարական՝ ըստ հաճախորդի պատվերների հավաքելու անհրաժեշտ ապրանքները
  • Պատվերը հավաքելուց հետո ներկայացնում է պահեստի պատասխանատուին
  • Հետևում է պահեստի դասավորությանը, իրականացնում է ապրանքների ճիշտ դասավորություն, անհրաժեշտության դեպքում վերադասավորում է ըստ սահմանված կարգի
  • Իրականացնում է նոր ստացվող ապրանքների դասավորություն
  • Ճանաչում է իրեն կցված պահեստի ապրանքատեսականին, գիտի պահեստի դասավորվածության ընթացակարգը
  • Գիտի նոր ստացվող ապրանքատեսականու տեխնիկական բնութագրերը, համապատասխան ծրագրում գրանցված կոդերը և անվանումը
  • Գիտի իրեն կցված պահեստի ապրանքատեսականու խմբավորման ձևաչափը
  • Հետևում է պահեստի մաքրությանը
  • Մասնակցում է ապրանքների բարձման, բեռնաթափման աշխատանքներին
  • Հետևում է պահեստի հակահրդեհային անվտանգության կանոններին
  • Հետևում է աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոններին
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Required Qualifications:
  • Ունի ապրանքագիտական և պահեստի դասավորության վերաբերյալ գիտելիքներ
  • Ֆիզիկական աշխատանքներ կատարելու ունակություն
  • Միջնակարգ կրթություն
  • Ցանկալի է պահեստային տնտեսությունում 1 տարվա աշխատանքային փորձ
  • Թիմային աշխատաքի հմտություններ
  • Հաղորդակցման հմտություններ
Additional Information:
Ընկերությունը աշխատում է 6օրյա աշխատանքային գրաֆիկով։ Մանրամասների համար զանգահարել 033 27 27 10 հեռախոսահամարով։

About ASEDL LLC

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.