Job Description
Փնտրում ենք պատասխանատու և ուշադիր հաշվետարի
Responsibilities:
- Նոր ապրանքների գրանցում 1C ծրագրում։
- Պահեստների միջև ապրանքների ներքին տեղաշարժի ձևակերպում։
- Բանկային մուտքերի և ելքերի ստուգում, բանկային քաղվածքների մուտքագրում 1C ծրագրում։
- Հարկային հաշիվների արտահանում E-invoicing համակարգ։
- Ապրանքների վերադարձների ձևակերպում։
- Դրամարկղի աշխատակցի փոխարինում՝ օրական 1 ժամ․ կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում։
Required Qualifications:
- Հաշվապահական հաշվառման կամ ֆինանսների ոլորտում կրթություն։
- 1C ծրագրով աշխատելու հմտություններ։
- Թվերի հետ աշխատելու ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
- Պարտաճանաչություն և սահմանված ժամկետներում առաջադրանքները կատարելու ունակություն։
Nice To Have:
1C, taxservice
Additional Information:
Աշխատանքային գրաֆիկ ՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 10։00-18։00, շաբաթ՝ 10։00-16։00
About SZ Pharma LLC
«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։
