Job Description

Ապահովել Բանկի Խորհրդի, բաժնետերերի ժողովի, Վարչության և կոլեգիալ մարմինների արդյունավետ ու պատշաճ քարտուղարական սպասարկումը, ղեկավարել Կորպորատիվ քարտուղարության աշխատանքը և աջակցել կառավարման ու ռազմավարական նախաձեռնությունների իրականացմանը։

Responsibilities:
  • Ապահովում է կառավարման մարմիններին և համապատասխան ներքին իրավական ակտերին վերաբերող տարեկան թարմացումները՝ շարունակաբար զարգացնելով և ներդնելով ավտոմատացված լուծումներ, որոնք նպաստում են կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
  • Պարբերաբար գնահատում է կառավարման մարմինների գործընթացների արդյունավետությունը, ռիսկերը և ավտոմատացման հնարավորությունները և ներկայացնում բարելավման առաջարկներ։
  • Վերահսկում է Բաժնետերերի ընդհանուր ժողովի, Խորհրդի և դրա կից մարմինների նիստերի տարեկան օրացույցը, օրակարգի պլանավորումը և քարտուղարական սպասարկումը։
  • Վերահսկում է նիստերի նյութերի ամբողջականությունը, ժամանակին ներկայացումը, ձևաչափային համապատասխանությունը՝ առանց ստանձնելու business owner-ի բովանդակային պատասխանատվությունը։
  • Ապահովում է Խորհրդի և դրա կից մարմինների արձանագրությունների, որոշումների, քաղվածքների և այլ corporate records-ի պատշաճ ձևակերպումն ու պահպանումը։
  • Խորհրդի նախագահին և անդամներին տրամադրում է կառավարման ընթացակարգերին վերաբերող կազմակերպչական և մեթոդական աջակցություն։
  • Վարում/վերահսկում է կառավարման մարմինների որոշումների և հանձնարարականների միասնական register-ը, status reporting-ը և escalation-ը։
  • Կոորդինացնում է Վարչության քարտուղարության, նիստերի քարտուղարության, հանձնարարականների կառավարման, թարգմանության և հարակից գործառույթների աշխատանքը՝ հաստատված կառուցվածքի շրջանակում։
  • Ապահովում է ՀՀ ԿԲ-ի, ՀՀ Բանկերի միության և այլ պաշտոնական մարմինների հետ իր գործառույթներին վերաբերող պաշտոնական հաղորդակցության համակարգումը։
  • Ապահովում է ենթակա աշխատակիցների աշխատանքի բաշխումը, վերահսկումը, զարգացումը և փոխարինելիությունը。
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտ։
  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է՝ բանկային/ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարի՝ ղեկավար կամ senior governance դերում։
  • ՀՀ բանկային օրենսդրության, կորպորատիվ կառավարման և ներքին հսկողության սկզբունքների լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային բարձր մակարդակ։
  • Բարձր գրավոր հաղորդակցություն, դատողություն, գաղտնիության պահպանում, deadline management հմտություններ
  • Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.