About Երևանի Ն. Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց

Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին՝ որպես Հայաստանի լուսավորության նախարարությանը կից փորձարարական-ցուցադրական դպրոց և կոչվել Նադեժդա Կրուպսկայայի անունով։ Սկզբում դպրոցը գործել է Թումանյան փողոցի թիվ 5 շենքում, այնուհետև մինչև 1938 թվականը գործել է Պուշկինի փողոցում։ Դպրոցի նոր շենքի հատակագիծը կազմել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը։ 1938 թվականին դպրոցը տեղափոխվել է Տերյան փողոցի 54 հասցեում գտնվող նորակառույց շենք։ 1971 թվականին դպրոցի 1933 թվականի շրջանավարտ Ռազմիկ Ալավերդյանի նախագծով կառուցվել է դպրոցի նոր մասնաշենք` նախատեսված 600 աշակերտի համար։ 1978 թվականին կառուցվել են ֆիզկուլտուրայի դահլիճը և ևս ութ դասասենյակ։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ կրթության նախարարության կոլեգիայի որոշման համաձայն Կրուպսկայայի անվան համար 19 միջնակարգ դպրոցը վերանվանվել է Նիկոլ Աղբալյանի անունով։

  • Տեխնոլոգիա / ֆիզկուլտուրա / ԹԳՀԳ / առարկաների ուսուցիչ

    Երևանի Ն. Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց
    • Part Time
    • Posted 9 hours ago