Overview

Եթե սիրում եք ակտիվ վաճառքները, հեշտությամբ եք կառուցում երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և ցանկանում եք, որ Ձեր եկամուտը կախված լինի Ձեր արդյունքներից, ապա միացե՛ք մեր թիմին։

Responsibilities:
  • Այցեր բուժհաստատություններ, կլինիկաներ և գործընկեր կազմակերպություններ նոր հաճախորդների ներգրավման և գործող գործընկերների հետ համագործակցության զարգացման նպատակով,
  • Ատամնաբուժական, բժշկական նյութերի, սարքերի և սարքավորումների ներկայացում և վաճառք,
  • Հաճախորդների բազայի վարում և թարմացում,
  • Շուկայի ուսումասիրություն, վերլուծություն, առաջարկների ներկայացում,
  • Հաճախորդների պատվերների, մատակարարումների և վճարումների վերահսկում։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն (բժշկության, ստոմատոլոգիայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում),
  • Բժշկական ոլորտի կամ սարքավորումների վերաբերյալ գիտելիքները ցանկալի են,
  • Հայերենի և ռուսերենի ազատ հաղորդակցման հմտություններ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցելու հմտություններ,
  • Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
  • Հաճախորդակենտրոն մտածողություն և նախաձեռնողականություն,
  • B2B վաճառքների փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ատամնաբուժական կամ բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
Benefits:
  • Աշխատանք կայացած և զարգացող ընկերությունում,
  • Վաճառքի համար անհրաժեշտ ուսուցում և շարունակական աջակցություն,
  • ֆիքսված աշխատավարձ + % վաճառքից,
  • Եկամտի վերին սահման չկա․ որքան բարձր են Ձեր վաճառքի արդյունքները, այնքան բարձր է Ձեր վարձատրությունը,
  • Բարեկամական և համագործակցային թիմ,
  • Ծննդյան վճարովի ազատ օր,
  • Աշխատանքային այցերի համար ճանապարհային ծախսերը հոգում է Ընկերությունը,
  • Դուք կներկայացնեք համաշխարհային առաջատար արտադրողների ատամնաբուժական և բժշկական սարքավորումներ ու նյութեր՝ աշխատելով ոլորտի լավագույն մասնագետների հետ։
Additional Information:
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ՝ 10:00–16:00

About SZ

Ընկերությունը հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների և նյութերի մատակարարման ոլորտի առաջատարներից   մեկը Հայաստանում։

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.